Կամպանիա նահանգի հարավային Բելոնա քաղաքում իտալացին իր տան պատշգամբից երկուշաբթի երեկոյան կրակ է բացել՝ տեղացի բնակիչների մոտ խուճապ առաջացնելով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Զինված տղամարդը թաքնվել է իր բնակարանում: Ըստ տեղեկությունների՝ նա գոռացել է, որ սպանել է իր կնոջը, որից հետո հավաքված ամբոխի վրա կրակ է բացել: Նրա 14-ամյա աղջկան հաջողվել է փախչել:

4 մարդ վիրավորվել է, այդ թվում դեպքի վայր ժամանած մեկ կարաբիներ: