Եմենի հարցով  ՄԱԿ հատուկ դեսպանորդ Իսմաիլ Ուլդ Շեյխ Ահմեդը հրաժարական է տվել եւ փետրվարին կհեռանա իր պաշտոնից: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Այսօր Եմենի հարցով հատուկ դեսպանորդ Ուլդ Շեյխ Ահմեդը տեղեկացրել է գլխավոր քարտուղարին, որ փետրվարին իր պայմանագրի ժամկետի ավարտից հետո մտադիր չէ  շարունակել աշխատանքն այդ պաշտոնում», - ասել է նա: