Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, որը հայտնի է իր անսպասելի հայտարարություններով, հրամայել է բանակին գնդակահարել իրեն, եթե նա բռնապետ դառնա եւ նախագահական ժամկետի ավարտից հետո չհեռանա իր պաշտոնից: Ըստ  քաղաքական գործչի՝ սրանում է կայանում  ոստիկանության եւ ազգային զորքերի մասնագիտական պարտքը, հաղորդում է Life-ը:

«Եթե ես շատ երկար մնամ իշխանության կամ բռնապետ դառնամ, գնդակահարեք ինձ: Ես չեմ կատակում»,- Reuters-ը մեջբերում է Դուտերտեի խոսքը:

Ավելի վաղ Դուտերտեն թույլ էր տվել ոստիկաններին սպանել «հիմարներին», որոնք ընդդիմանում են կալանավորմանը:

Հիշեցնենք, որ նոր տարուց առաջ Դուտերտեն որոշել էր երկրում միասեռ ամուսնություններն օրինականացնել:

Նա նշել էր, որ «ոչ մի խնդիր չի տեսնում, եթե տղամարդը ցանկանում է տղամարդու հետ ամուսնանալ»: