ՄԱԿ-ի կառուցվածքի մաս հանդիսացող Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցի համաձայն՝ աշխարհում գործազուրկների թիվը աճել է՝ հասնելով գրեթե 192.7 միլիոն մարդու, հաղորդում է «Գազետա»-ն:

Զեկույցում նշվում է, որ աշխարհի բնակչության 5.6 տոկոսը ներկայումս գործազուրկ է: Գործազուրկների թիվը 2016-ի համեմատ ավելացել է 2.6 միլիոնով:

ԱՄԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2018 թվականին գործազրկության ընդհանուր մակարդակը պետք է նվազի մոտ 0.1 տոկոսով: