Կա պարենային զամբյուղ, որը մեկ ամսվա համար նշում է, թե գրամներով ինչ կալորիականություն է անհրաժեշտ մարդուն. ըստ այդմ, հունվարի ամսվա պարենային զամբյուղի արժեքը կազմում է 32 157 դրամ եւ պարզվում է, որ թանկացումների արդյունքում այդ ցուցանիշը դարձել է ավելի քան 34 հազար դրամ: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:  

Նրա խոսքով, փաստացի 5,8 տոկոսի աճ կա այն խավի համար, որն ուրիշ բան չի կարող իրեն թույլ տալ գնելու: «Այդտեղ առաջին անհրաժեշտության 24 անուն ապրանքներից 14-ի դեպքում, այսինքն 60 տոկոսի դեպքում՝ գնաճի միտում է եղել: 6-ի մասով գների նվազում է եղել»:

Տնտեսագետն առաջարկեց գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի գծով բնակչությանն ազատել ավելացված արժեքի հարկից, քանի որ այս ապրանքների գծով հիմնական բեռը կրում է բնակչությունը, որն, ի տարբերություն բիզնեսի, ոչ մի ձեւ ԱԱՀ-ն հաշվանցելու հնարավորություն չունի. «Եկեք գոնե մեկ անգամ ընդառաջեք ու այս երեք ապրանքների գծով հասարակության համար հանեք ԱԱՀ-ն: Սա տնօրինվող եկամուտների բարձրացում կլինի եւ գնաճի մեղմման հնարավորություն»,-ընդգծեց Արտակ Մանուկյանը:

Թանկացումների առումով գյուղատնտեսությունն ամենաթիրախավորված ոլորտն է. Գյուղնախարար

Գազի եւ դիզվառելիքի թանկացումը չի կարող հանգեցնել տրանսպորտի գների բարձրացման. Փոխնախարար

Վառելիքի գների աճը շղթայական էֆեկտ չի կարող ունենալ մյուս ապրանքների գների վրա. Վախթանգ Միրումյան

Համեմատած Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մեզ մոտ բարձր է թե կենսաթոշակը, թե միջին աշխատավարձը. Ջավադյան

Պարզվեց՝ կարագն ավելի օգտակար է, քան ձեթը, դրա համար կարագը թանկացավ. Արթուր Ջավադյանի մեկնաբանությունը

«Հարեւան երկրներում գնաճն ավելի բարձր է եղել». ԿԲ նախագահը մեղադրեց կանխատեսում անող փորձագետներին

Որքա՞ն է կազմել գնաճը Հայաստանում. թվեր ներկայացրեց վիճակագրության ծառայության պետը

Մենք այստեղ չենք հավաքվել, որ թոզ փչենք ու գնանք. Շարմազանովն ու Փաշինյանը բանավիճեցին