Քանի որ մեր երկրում քիչ մասն է աշխատում, նաեւ շատ են թոշակառուներն ու նպաստառոները, թանկացումների հետ կապված միակ ելքն այն է, որ թղթադրամի հավելյալ թողարկում լինի: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Վարդիթեր Մադաթյանը:

Նրա խոսքով, պետք է առանձին ֆոնդ ստեղծվի եւ ուժեղ վերհսկողություն այդ հավելյալ չափաքանակի նկատմամբ:

«Այդ բաժինը հավասարապես պետք է բաժանվի ՀՀ բոլոր քաղաքացիների միջեւ՝ հաշվի առնելով տարիքային տարբերությունները: Միակ շեղումը կարող է լինել այն, որ միջինից ավելի եկամուտներ ունեցող անձանց դեպքում օժանդակությունը կվերաբերի միայն նրանց անչափահաս երեխաներին: Սա միակ հնարավորությունն է, որ եւ թոշակառուին, եւ նպաստառուին, եւ ցածր աշխատավարձ ստացողին, եւ նստարանի վրա քնող ալկոհոլիկին տարրական սնվելու հնարավորությամբ ապահովեն: Իսկ մնացածը դա կօգտագործեն այլ ապրանքներ գնելու վրա, որը նույնպես կնպաստի տնտեսության ընդհանուր առաջընթացին»,-ընդգծեց նա:

Թանկացումների առումով գյուղատնտեսությունն ամենաթիրախավորված ոլորտն է. Գյուղնախարար

Գազի եւ դիզվառելիքի թանկացումը չի կարող հանգեցնել տրանսպորտի գների բարձրացման. Փոխնախարար

Վառելիքի գների աճը շղթայական էֆեկտ չի կարող ունենալ մյուս ապրանքների գների վրա. Վախթանգ Միրումյան

Համեմատած Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մեզ մոտ բարձր է թե կենսաթոշակը, թե միջին աշխատավարձը. Ջավադյան

Պարզվեց՝ կարագն ավելի օգտակար է, քան ձեթը, դրա համար կարագը թանկացավ. Արթուր Ջավադյանի մեկնաբանությունը

«Հարեւան երկրներում գնաճն ավելի բարձր է եղել». ԿԲ նախագահը մեղադրեց կանխատեսում անող փորձագետներին

Որքա՞ն է կազմել գնաճը Հայաստանում. թվեր ներկայացրեց վիճակագրության ծառայության պետը

Մենք այստեղ չենք հավաքվել, որ թոզ փչենք ու գնանք. Շարմազանովն ու Փաշինյանը բանավիճեցին