Չինացի հնէաբանները Ավստրիայի եւ Կանադայի գործընկերների հետ պատմության մեջ առաջին անգամ սաթի մեջ հայտնաբերել են 100 մլն տարեկան հնագույն ծովային արարածի՝ օստրակոդի մնացորդներ, հաղորդում է «Սինխուան»:

Գիտնականները արժեքավոր գտածոն հայտանբերել են Խուկոնգ հովտում արշավի ժամանակ:

 «Օստրակոդները ծավային կենդանիների շարքին են դասվում եւ նրանց մնացորդները հազվադեպ են հանդիպում քարացած խեժում», - ասել է Չինաստանի երկրաբանական համալսարանի պրոֆեսոր Սին Լիդան:

Նրա խոսքով՝ աշխարհում շատ քիչ գիտական աշխատանքներ կան սաթում հայտնաբերված այդքան հին խեցգետնանմանների մասին:

Գիտնականները նշել են, որ կենդանու տարիքը եւ չափերը իրեն յուրօրինակ են դարձնում: Նրա մարմինը 12,9 մ երկարություն ունի, սակայն սովորաբար այդ կենդանիների երկարությունը չի գերազանցում 2 մետրը: