Հայաստանում գների աճը սխալ է հաշվարկվում: Նման կարծիք հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ Մելիտա Հակոբյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում ինչպես ամենաէժան, այնպես էլ ամենաթանկ ապրանքների վերլուծություն է անցկացվում, ինչից հետո սահմանվում է միջին գինը: Իշխանությունները հայտարարում են 2 տոկոս գնաճի մասին, սակայն իրականում այն շատ ավելի բարձր է: «Հայաստանի նման երկրում, որտեղ աղքատության մակարդակը 30 տոկոս է, այդպիսի հաշվարկներ չպետք է արվեն»,- ասաց Հակոբյանը: Հայաստանում, ըստ փորձագետի, հաշվարկները պետք է իրականացվեն այնպես, որ որեւէ կերպ չազդեն հիմնական սպառողական զամբյուղի վրան:

Ընդ որում, փորձագետն ընդգծեց, որ հանրապետությունում սպառողները պետք է առողջ լինեն եւ իրենց առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ օգատակար մթերքներ ձեռք բերելու հնարավորություն ունենան, քանի որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ անառողջ բնակչություն ունենալ: