Հայաստանում պետք կարագ արտադրող երկրների ու շուկաների վերլուծություններ անցկացնեն, որտեղից, հիմնական արտահանողից՝ Նոր Զելանդիայից բացի, հնարավոր կլինի կարագ ներկրել: Այս մասին հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ եւ մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը:

Սակայն, փորձագետի խոսքով, դա այդպես էլ չի արվել. կառավարությունը հապաղում է նման որոշումների ընդունման հարցում: «Սա չարդարացված վարք է, քանի որ եթե պետությունը հույս է դնում միայն մեկ մատակարար երկրի վրա, որը ցանկացած պահի կարող է բարձրացնել իր արտադրանքի գները, ապա դա սխալ է: Հայաստանը պետք է մի քանի այլընտրանք ունենա»,- ընդգծել է Հայթյանը: