ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 24-ին, կազմել է 480.77 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.40 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 583.22 դրամ (աճել է 4.03 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 677.50 դրամ (աճել է 6.27 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.53 դրամ (աճել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 262.46 դրամ, ոսկի՝ 20,610.51 դրամ, պլատին՝ 15,426.2 դրամ։

Հունվարի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: