Իսրայելի Քնեսեթի նախագահ Յոել Էդելշտեյնը Եվրախորհրդարանում ելույթ ունենալիս կոչ է արել եվրոպական երկրներին հետեւել Միացյալ Նահանգների օրինակին եւ ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Անկախությունից 70 տարի անց ԱՄՆ-ն Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց՝ ճանաչելով եւ´ մեր հին ժառանգությունը եւ´ ժամանակակից պատմությունը: Ես խնդրում եմ նաեւ ձեզ դա անել: Այցելեք ինձ հետ իմ մայրաքաղաք, սուրբ քաղաքը, ինչպես սուրբ է ամբողջ Իսրայելը՝ կյանքի բարելավման, առողջության եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման համար, բոլոր կրոնների ներկայացուցիչների հոգեւոր բուժման համար:

Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանը «ոգեշնչման աղբյուր է Եվրոպայի եւ աշխարհի համար: «Օգտագործեք այս կարգավիճակը, որպեսզի գտնեք այն արժեքները, որոնց վրա այն հիմնվել է: Արեք, որ Եվրոպայում իր բոլոր քաղաքացիների համար տեղ գտնվի: Մենք միասին կարող ենք վերջ դնել հակասեմիտիզմին», - ասել է նա: