Գերմանացի 22-ամյա լուսանկարիչ Ջասթին Փեթերսը համացանցի լուսանկարներն օգտագործում է սյուրռեալսիտական հիանալի աշխարհներ ստեղծելու համար, հաղորդում է «Մոյա պլանետան»:

Փեթերսն իր կարիերան սկսել է հայրենի քաղաքից ոչ հեռու բնապատկերներ նկարելով: Սակայն շուտով նրան ձանձրացրել են «սովորական» նկարները եւ նա որոշել է ինչ-որ արտասովոր բան ստեղծել:

Ոգեշնչվելով սյուրռեալիստ նկարիչների աշխատանքներից՝ Փեթերսը սկսել է YouTube-ով ուսուցանող ծրագրեր նայել տարբեր տեխնիկաներ յուրացնելու համար եւ շուտով իր յուրօրինակ ոճն է մշակել:

Նա սկսկել է գեղարվեստական կոլաժներ ստեղծել՝ խառնելով տարբեր օբյեկլտներ եւ հեքիաթային աշխարհ ձեւավորելով:

Փեթերսը հույս ունի, որ իր աշխատանքերը կօգնեն մարդկանց փոխազդել իրենց զգացմունքների հետ եւ հասկանալ, որ նրանք կարող են անել այն, ինչ ցանկանում են: