Էր Ռիադին առաջիկա  25 տարիների ընթացքում օրական 20 մլն բարել նավթի պահանջարկ է սպասվում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սաուդյան Արաբիան ակնկալում է, որ հաջորդ 25 տարիների ընթացքում նավթի պահանջարկը կարող է օրական 20 միլիոն բարելով աճել: Այս մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարար Խալեդ ալ Ֆալեհը:

 «Ես կարծում եմ, որ առաջիկա  մոտ 25 տարիների ընթացքում առաջարկը 20 մլն բարելով կավելանա», - ասել է նա:

Բացի այդ, նա նշել է, որ OPEC+ գործարքից դուրս գալու հարցը պետք է 2018-ի երկրորդ կեսում շուկայի վերլուծությունից հետո միայն քննարկել: