Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն: 

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մարտյան մատակարարումներով աճել են 0,65 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 70,99 դոլարի:

WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսներն աճել են 0,99 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 66,26 դոլար: