Հայաստանում էկոլոգիական բացթողումները գնահատելիս հաշվի կառնվեն գետերի սնուցման եւ սեզոնայնության առանձնահատկությունները: Կառավարության 2011 թվականի «Հայաստանի Հանրապետության ջրավազաններից խմելու, կենցաղային, գյուղատնտեսական ջրի սպառումների եւ էկոլոգիական բացթողումների մասին» որոշման մեջ համապատասխան լրացումները հավանություն ստացան հունվարի 25-ի նիստում: Որոշման նախագիծը ներկայացրեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ Հայաստանում գետերի մեծ մասը հիմնականում ձնհալի ջրերով է սնուցվում: «Ջրավազանների ընթացիկ հիդրոլոգիական դիտումների համար էկոլոգիական բացթողնման արժեքը որոշելիս հիմք է ընդունվում սեզոնային շրջանում նվազագույն ծավալով 10 օրվա հերթագայության միջին ցուցանիշը»,- ասաց նախարարը: Նրա խոսքով՝ չհետազոտված գետերի էկոլոգական բացթողումները հաշվարկյելու համար անհրաժեշտ է օգտագործել բազմամյա ձմեռային շրջանում նվազագույն բացթողնման 10 օրվա հերթագայության մոդուլների քարտեզը, որն արտացոլված է հիդրոլոգիական ատլասում:

«Ներկայումս էկոլոգիական բոցթողնումը հաշվարկելիս հաշվի չեն առնվում հիդրոկենսաբանական, հիդրոերկրաբանական, հիդրոֆիզիկական եւ հիդրոքիմիական տարրերը, որոնք կարեւոր նշանակություն ունեն ջրավազանների էկոհամակարգի պաշտպանության համար»,- նշեց Մինասյանը: