Չնայած նախատեսված չէր դիզելային վառելանյութի սուբսիդավորումը, բայց հաշվի առնելով հանգամանքը, որ մենք ունենք հանձնարարական ՀՀ նախագահի կողմից, վերլուծել ենք իրավիճակը շուկայում եւ պատրաստում ենք ծրագիր, որով կներկայացնենք սուբսիդավորման եւ կշարունակենք սուբիսդավորումը։ Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին Կառավարության նիստից հեռտո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

Նրա խոսքով, այժմ ուսումնասիրում են, մեխանիզմը, չափաքանակը եւ թե ինչքան կլինի վերջնական գինը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնեն։

Գյուղնախարարը նշեց, որ դիզվառելիքի թանկացումն էականորեն չի ազդում գյուղատնտեսական արտադրանքի վրա, մասնավորապես խաղաղի, լոլիկի, կարտոֆիլի գների վրա առավելագույնը ազդում է 1-1,5 դրամ։ Ցորենի եւ կերային մշակաբույսերի, հացահատիկի վրա ազդում է 3,5-4 դրամի չափով։ <Դրա համար այս պահին ճիշտ ենք համարում շարունակել սուբսիդավորել դիզվառելիքը։ Ուղղակի սպասում ենք գինը կայունանա դիզվառելիքի, որ կարողանանք ճիշտ սուբսիդավորում անել>,-ասաց նա՝ հավելելով, որ մինչեւ թանկացումները դիզվառելիքի գինը 380 դրամ էր, հիմա երեւի կսուբսիդավորեն այնքան, որ գոնե ապահովեն այդ 380 դրամ գինը։