«Ելք» դաշինքը տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական եւ հասարակական կազմակերպությունների հրավիրել էր մասնակցելու հունվարի 19-ին կայացած երթին, սակայն նրանք չէին եկել։ Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։

Գորգիսյանի հավաստմամբ, «Ելքը» որեւէ այլ նպատակ չի ունեցել։ «Խոսքը Հայաստանի քաղաքացիների շահերի մասին էր։ Այդ քաղաքացին ամեն օր ստիպված է ավել վճարել այս կամ այն ապրանքի կամ ծառայության դիմաց»,- ասել է Գորգիսյանը։

Նրա խոսքով, նման պայմաններում քաղաքաին երկու ճանապարհ ունի, կամ արտագաղթել, կամ հարմարվել եւ զրկվել որոշակի հարմարություններից։

Նշենք, որ «Ելք» դաշինքը» մտադիր է կրկին երթ անել թանկացման դեմ։