Ամուլսարում ցիանիդի օգտագործման վերաբերյալ վերջին քննարկմանը, որին մասնակցել են նաեւ բնապահպանները, Ջերմուկի բնակիչները հայտարարել են, որպեսզի նրանք դադարեն պատմել իրենց բացասական հետեւանքների մասին եւ վերջապես հայտնեն, թե որքան գումար նրանք կստանան «Լիդիան» ընկերության կողմից ոսկու հանքավայրի բացման դեպքում: Այս մասին հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց բնապահպան Սիլվա Ադամյանը:

Սա, ըստ բնապահպանի, Հայաստանում սոցիալ-տնտեսական ծայրահեղ ծանր իրավիճակի արդյունք է, որը հստակ ցույց է տալիս հասարակության անտարբերությունը նման լուրջ խնդիրների նկատմամբ: «Եվ այս խնդիրը, ինչպես հայտնի է, գոյություն ունի Հայաստանի բոլոր ոլորտներում, եւ քչերին է հաջողվում պայքարի դուրս գալ»,- նշեց Ադամյանը:

Բնակիչները, բնապահպանի փոխանցմամբ, մտահոգված են եղել միայն ֆինանսական հարցով, եւ նրանց չի անհանգստացրել այն, թե ինչպես հանքավայրի բացումը կարող է ազդել իրենց առողջության վրա: