ԱՄՆ-ն Պաղեստինին ֆինանսական աջակցություն չի ցուցաբերի այնքան ժամանակ, մինչեւ ինքնավարության ղեկավարությունը Իսրայելի հետ խաղաղության մասին չպայմանավորվի: Այս մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Մենք պաղեստինցիներին տալիս ենք հարյուր միլիոնավոր դոլարներ: Նրանք մեզ հետ հարգալից չեն վերաբերվել, երբ մեկ շաբաթ առաջ մեր փոխնախագահին թույլ չեն տվել այցելել Պաղեստին: Նրանք չեն ստանա այդ գումարները, մինչեւ չնստեն եւ չհամաձայնեն խաղաղության շուրջ: Իսրայելը ցանկանում է խաղաղություն»,-ասել է Թրամփը: