Հայաստանի գյուղացիական տնտեսությունները սուբսիդավորվելու են։ Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, սա առաջին քայլն է դեպի գնաճի բացասական հետեւանքները զսպելու։ «ՀՀԿ պատգամավորները այսօր կառավարության դատին են ներկայացրել մի օրենսդրական նախաձեռնություն, որի արդյունքում տրանսպորտային փոխադրումների դրույքաչափերը կիջնեն։ Փոխադրողների հարկային բեռը կիջնի։ Չեմ բացառում, որ այս նախաձեռնությանը միանան նաեւ մյուս խմբակցությունների գործընկերները»,- ասել է Շարմազանովը՝ նշելով, որ արդեն ունեն հստակ դրական քայլեր խորհրդարանական լսումներից հետո։