Մերձավոր Արեւելքի խաղաղ կարգավորման հարցում առաջընթացն առանց ԱՄՆ մասնակցության անհնար է: Դավոսի համաժողովի նստաշրջանին  նման կարծիօք է հայտնել Հորդանանի թագավոր Աբդուլլա II- ը, հաղորդում է ՏԱՍՍ- ը:

«Պաղեստինցիների եւ իսրայելցիների խաղաղ կարգավորման ուղով առանց ԱՄՆ մասնակցության անհնար է առաջ գնալ», - ասել է նա:

 «Պաղեստինցիները ԱՄՆ-ին խաղաղ գործընթացում արդեն  որպես միջնորդ չեն դիտարկում եւ աջակցության համար դիմում են եվրոպական երկրներին», - ասել է Աբդուլլահ II-ը:

«Մենք ակնկալում ենք Վաշինգթոնի կողմից պաղեստինա-իսրայելական հարաբերությունների կարգավորման ծրագրի հրապարակում, որի մանրամասները դեռեւս հայտնի չեն», - հավելել է նա: