ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 26-ին, կազմել է 480.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.05 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 598.30 դրամ (աճել է 0.95 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 684.90 դրամ (նվազել է 1.61 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.61 դրամ (մնացել է անփոփոխ):

Նշենք, որ նախորդ օրը եվրոն թանկացել էր եւս 4 դրամով։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 270.71 դրամ, ոսկի՝ 20,936.21 դրամ, պլատին՝ 15,760.68 դրամ։

Հունվարի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: