Մենք շարունակելու ենք իրականացնել մեր բարեփոխումների օրակարգը: Այդ մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը հարցազրույց է տվել Euronews-ի բիզնես ծրագրի խմբագիր Օլեքսանդրա Վակուլինային:

«Մենք շարունակելու ենք իրականացնել մեր բարեփոխումների օրակարգը՝ Հայաստանը բիզնես միջավայրն ավելի հարմարավետ դարձնելու, տեղական շուկայի առումով տարածաշրջանում բիզնես վարելու միասնական հարթակ ձեւավորելու ուղղությամբ՝ օգտագործելով առեւտրային ռեժիմները Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության (GSP+) Իրանի (Ազատ տնտեսական գոտի) եւ մի շարք այլ պետությունների (GSP) հետ»,- նշել է վարչապետը:

«Այժմ մենք փորձում ենք մեր տարածաշրջանի միասնական ապագան ստեղծել՝ փորձելով լինել հարթակ, շուկաների, մշակույթների դարպաս, որտեղ աշխարհի տարբեր երկրները իսկապես կարող են համատեղվել»: