Նավթի համաշխարհային գները անհավասարաչափ են սակարկվում: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է Gazeta-ն: 

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մարտյան մատակարարումներով էժանացել են 0,13 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 70,43 դոլար:

WTI տեսակի մարտյան ֆյուչերսներն աճել են 0,30 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 66,34 դոլարի: