«Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» օրինագծի քննարկումը որոշվել է երկու ամսով հետաձգել: Այս խնդրանքով հունվարի 29-ին Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանդես եկավ օրինագծի հեղինակ, «Ծառուկյան» դաշինքի խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:

Մելքումյանի խնդրանքը բավարարվել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի եւ մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանի կողմից:

Մելքումյանը հիմնավորել է իր խնդրանքը` նշելով, որ ցանկանում է օրինագծի վերաբերյալ խոսել կառավարության անդամների եւ գյուղատնտեսության նախարարության հետ: