Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին կոչ է արել ԱՄՆ իշխանություններին պատժամիջոցային ռեժիմ սահմանել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Gazeta Prawna-ն։

«Մենք ցանկանում ենք, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության համար պատժամիջոցային ռեժիմը սահմանվի  ԱՄՆ-ի կողմից 2017 թվականի օգոստոսի 2-ին ընդունված օրենքի համաձայն, որը ներառում է Ռուսաստանի դեմ սահմանափակումային միջոցառումների վերաբերյալ դրույթներ»,-հայտարարել է լեհ վարչապետը։

Մորավեցկու խոսքով՝ սա երկկողմ հարաբերությունների շատ կարեւոր հարց է, քանի որ խոսքը ոչ միայն Լեհաստանի, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի էներգետիկ անվտանգության մասին է։