«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, որը հիմա զբաղեցնում է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը, դրամահավաքների կազմակերպման կողմնակից է, ավելին, նախկին նախարարը դրամահավաքների կազմակերպման համար հավակնոտ սահմանում ունի: Երեկ Զինվորական վերականգնողական կենտրոնի բացմանը, երբ լրագրողները հետաքրվել են, թե կառույցի բյուջեն ունենալու՞ է ֆինանսավորման հիմնական աղբյուր, թե՞ կրկին բարգործություններից ու դրամահավաքներից է կառույցը սնվելու, Մուրադյանն  ասել է.

«Դրամահավաքներն աշխարհով մեկ ընդունված կարգեր են, դրանցից բացարձակ պետք չի խուսափել: Դրամահավաքները թույլ են տալիս նման կենտրոններ ստեղծել: Այս շենքը կառուցվել է դրամահավաքով եւ հիմա էլ վերակառուցվեց այդ ճանապարհով: Դրամահավաքները վկայում են հասարակության հասունության մասին, թե  ինչպիսի արձագանք է ստանում այս կամ այն խնդիրը հասարակության կողմից: Ես այդ կոչով դիմեցի մեր շրջանավարտներին, ովքեր աշխատում են աշխարհի 40 երկրներում»,- ասաց Մուրադյանը:

Վերջին շրջանում դրամահավաքի անցկավցման կոչը մեծ աղմուկ էր բարձրացրել, երբ Պնախարար Վիգեն Սարգսյանն առաջարկեց արտասահմանում բուժման կարիք ունեցող  զինծառայողի համար գումար տրամադրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում