Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հայտնում է RT-ն: 

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մարտյան մատակարարումներով էժանացել են 0,79 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 68,91 դոլարի:

WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսները էժանացել են 1,13 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 64,82 դոլար: