Ինքնաթիռն առաջին անգամ ԱՄՆ-ից Ավստրալիա է թռչել վառելիքով, որը մասամբ մանանեխի յուղից է կազմված: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Herald Sun-ը:

Ավստրալական Qantas ավիաընկերության Boeing Dreamliner 787-9 ինքնաթիռը բիովառելիքով Լոս Անջելեսից Մելբուրն է թռչել 15 ժամում: Հաղրդվում է, որ ավիաընկերությունը ստանդարտ ավիացիոն վառելիք է օգտագործել՝ ավելացրած 10% մանանեխի սերմերի հիմքով օրգանական վառելիքը:

Qantas-ի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ «ոչ ավանդական» վառելիքի օգտագործումը որեւէ վտանգ չի ներկայացնում: «Սա մեզ համար բոլորովին սովորական թռիչք էր»,- նշել է Qantas International-ի գլխավոր տնօրեն Էլիսոն Ուեբսթերը: