Հունվարի 30-ին նախատեսված ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը հետաձգվել է հիմնական զեկուցող, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի չներկայանալու պատճառով։

Մշտական հանձնաժողովի անդամները պետք է նիստի ժամանակ քննարկեին երկու օրինագիծ։ Մասնավորապես՝ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին», ինչպես նաեւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եվ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը։