ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 30-ին, կազմել է 480.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.02 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 596.08 դրամ (նվազել է 0.55 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 676.39 դրամ (նվազել է 1.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.58 դրամ (աճել է 0.04 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 267.87 դրամ, ոսկի՝ 20,765.99 դրամ, պլատին՝ 15,715.96 դրամ։

Հունվարի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: