ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում հունվարի 30-ին տեղի է ունեցել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ծրագրի իրականացման երկրորդ փուլի աշխատանքաներին նվիրված քննարկում, որը  վարել է նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը։

Քննարկմանը մասնակցել են նախարարության ներդրումների ներգրավման եւ համակարգման վարչության, ««Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ, «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ (Avenue Consulting Group) եւ  ««Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ ներկայացուցիչները։

Քննարկման ընթացքում «Ավենյու քընսալթինգ գրուպ» ընկերության Ռազմավարական կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Կարեն Մարտիրոսյանը ներկայացրել է «Մեղրի» ԱՏԳ կառուցապատման երկրորդ փուլի գործարար ծրագիրը, որով նախատեսվում է ազատ տնտեսական գոտու գործունեության, ենթակառուցվածքների եւ տարածքի ընդլայնում` ներդրողների համար շահութաբեր բիզնես ծավալելու նախապայմաններ ստեղծելու նպատակով: Քննարկվել են ծրագրին առնչվող մի շարք առաջարկներ, նախանշվել են համագործակցության հետագա ուղղությունները եւ հանդիպումների ժամանակացույցը։