Հնդկաստանի Ուտար Պրադեշ քաղաքում մուսուլման կանանց արգելվել է տղամարդկանց ֆուտբոլ դիտել, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով The Times of India-ն:

Իսլամական աշխարհի ամենամեծ կրոնական եւ ակադեմիական կենտրոններից մեկի մուֆթի Դար ուլ Ուլյում Դեոբանդ Աթար Քասմիի խոսքով՝ կանայք չպետք է նաեւ մերկ ծնկներով ֆուտբոլ խաղացող տղամարդկանց, քանի որ սա հակասում է իսլամի դրույթներին: Նա նաեւ քննադատել է այն տղամարդկանց, ովքեր թույլ են տալիս իրենց կանանց ֆուտբոլ դիտել անգամ հեռուստացույցով:

Կանանց իրավունքների համար պայքարող մուսուլման ակտիվիստուհիները դատապարտել են որոշումը: «Սա նշանակում է, որ կանայք չպետք է որեւէ սպորտային խաղ դիտեն` ո՛չ թենիս, ո՛չ լող: Ինչպես է կարող է տղամարդկանց մասնակցությամբ սպորտային մրցույթներ դիտելը անբարոյական լինել», - վրդովվել են կանայք: