Հունվարի 31-ին ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի քննարկմանն է ներկայացվել ««Շահումով խաղերի, համացանցում եւ խաղատանը շահումով խաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Ըստ ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր, հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանի առաջարկի՝ նախատեսվում էր 200 հազարից մինչեւ 500 հազար դրամ  մեծացնել խաղատուն այցելելու համար տուգանքների չափը այն անձանց համար, որոնց դատարանի որոշմամբ արգելված է դա անել: Սակայն այս հարցով քվեարկությունը 2 ամսով հետաձգվեց օրինագիծը կազմելիս տեխնիկական սխալների պատճառով: