ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, վերահսկողական գործողությունների շրջանակում,  կասեցրել է Երեւանի Պուշկինի 38 հասցեում գործող Ա/Ձ Վարդան Շահինյանի հացի արտադրամասի գործունեությունը:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արտադրամասում ոչ միայն խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, այլեւ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել նախնական եւ պարբերական բժշկական զննության, արտադրության տեխնոլոգիական գործընթացը չի իրականացվել տվյալ տեսակի համար արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան, իսկ հացը տեղափոխվել է սանիտարական անձնագիր չունեցող մարդատար ավտոմեքենայով:

Հացի արտադրամասը կվերագործարկվի միայն խախտումները վերացնելուց հետո: