Nord Stream 2 ընկերությունը ստացել է Գերմանիայի ջրատարածքներում «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության թույլտվությունը: Այս մասին նշված է ընկերության կայքում, փոխանցում է Gazeta-ն: 

«Այսօր Nord Stream 2 AG-ն ստացել է Գերմանիայի ջրատարածքում եւ Գրաֆսվալդի մոտ Լյուբմինի շրջանում ցամաքային հատվածում «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության եւ ծովային հատվածի շահագործման թույլտվությունը: Շտրալզունդի լեռնային գերատեսչությունը պաշտոնական թույլտվություն է ըվել գազատարի 55-կիլոմետրանոց հատվածի համար՝ էներգետիկ արդյունաբերության օրենքի համաձայն»,- հայտարարել են Nord Stream 2-ից: