Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 31-ին, ժամը 13:05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 15ա շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին եւ չի կարողանում մոտենալ, բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 60-ամյա Ի. Ա.-ի դին: