77 տարեկանում մահացել է անիմացիոն ֆիլմերի սովետական ռեժիսոր Անատոլի Ռեզնիկովը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախնական տվյալներով՝ մուլտիպլիկատորը մահացել է հունվարի 31-ին Գերմանիայի Զելինգեն քաղաքում։ Մահվան պատճառը հայտնի չէ։

Ռեզնիկովը ավարտել էր Թբիլիսիի նկարչական ուսումնարանը, ապա սկսել էր աշխատել Մոսկվայի վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում։

Նրան ճանաչում բերեցին «Մեկ կովբոյ, երկու կովբոյ» մուլտֆիլն ու Արկադի Խայթայի սցենարով ստեղծված Լեոպոլդ կատվի մասին անիմացիոն մուլտֆիլմը։ 1985 թվականին արժանացել է մանկական գրականության եւ արվեստի ստեղծագործությունների ԽՍՀՄ պետական պարգեւով։