Ժնեւի ավտոսրահում Skoda ընկերությունը  Vision X անունով քաղաքային քրոսովերի նոր կոնցեպտ կներկայացնի: Սերիական ամենագնացի նախօրինակը կցուցադրի հավաքածուի հետագա զարգացումը եւ մակնիշի դիզայնը, փոխանցում է Motor-ը: 

Քրոսովերը կունենա հիբրիդային ուժային սարքավորում, որի մասին դեռեւս մանրամասներ չեն հրապարակվում: Vision X-ը կունենա 20-դյույմանոց անվասկավառակներ եւ համայնապատկերային տանիք: Ամենագնացի ինտերիերի առանձնահատկությունը կդառնա տեղեկատվական-ժամանցային համակարգի կենտրոնական դիսփլեյը, ինչպես նաեւ դեկորատիվ տարրերը, որոնք հախճապակուց են կատարված:

Skoda Vision X-ի ապանքային տարբերակը կլինի մակնիշի հավաքածուի երրորդ քրոսովերը՝ Karoq եւ Kodiaq-ի հետ միասին: