2018 թվականին հանգստի համար առավել հասանելի ուղղությունը Բելառուսն է: Թռիչքը, երկու շաբաթվա ընթացքում մնալու եւ սնվելու, ինչպես նաեւ ժամանցի համար ծախսերը երկու անձի համար 2018 թվականին մոտ 76.5 հազար ռուբլի կկազմեն: Այս մասին նշվում է Skyscanner ավիատոմսերի առցանց ամրագրման ծառայության զեկույցում, փոխանցում է «Լենտա»-ն:

Երկրորդ տեղում է Մոլդովան՝ նշված փաթեթր համար մոտ 76,8 հազար ռուբլի բյուջեով: Եռյակը եզրափակում է Աբխազիան, որտեղ 14-օրյա արձակուրդը մոտ 84,3 հազար ռուբլի կարժենա: Հնդկաստանում երկու անձի համար երկշաբաթյան հանգիստը մոտ 85 հազար ռուբլի կարժենա: Ընդ որում, Հայաստանն այս շարքում 5-րդ տեղում է՝ երկշաբաթյա հանգստի համար 85.5 հազար ռուբլի բյուջեով:

Առաջին տասնյակում են նաեւ Ադրբեջանը, Թուրքիան, Նեպալը, Ալբանիան եւ Հունգարիան: Այս երկրներում երկու անձի երկշաբաթյա հանգստի բյուջեն 2018 թվականին 91-ից 99 հազար ռուբլի կկազմի: