ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 1-ին, կազմել է 480.98 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.17 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 598.63 դրամ (նվազել է 0.32 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 685.35 դրամ (աճել է 5.77 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.56 դրամ (մնացել է անփոփոխ):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 266.44  դրամ, ոսկի՝ 20,799.67 դրամ, պլատին՝ 15,510.26 դրամ։

Փետրվարի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: