Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր եւ Զեյթուն վարչական շրջանների նստավայրում այսօր՝ փետրվարի 1-ին, ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանի կողմից 9 հազար դոլար կաշառք ստանալու գործով առաջին նիստը տեղի չունեցավ: NEWS.am-ին դատավոր Արսեն Նիկողոսյանի գրասենյակից տեղեկացրին, որ տեղափոխման հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել եւ այդ պատճառով նիստը տեղի չի ունենա:

Ըստ մեղադրանքի՝ Երեւան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանը միջնորդի միջոցով, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նա կալանավորված է:

Հիշեցնենք, որ այս դեպքով քրեական գործ հարուցվել էր 2012թ.-ին, սակայն շուրջ 5 տարի ավագ դատախազը գտնվում էր հետախուզման մեջ: Նա հայտնաբերվել եւ Հայաստան էր տեղափոխվել նոյեմբերի վերջին: