ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հրամանով սահմանվել են 2018 թ․ ընթացքում Հայաստանի ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արծվիկ Մինասյանը, ղեկավարվելով «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով, 8-րդ հոդվածի 4-րդ եւ 8-րդ կետերով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N1237-Ն որոշման N1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, սույն թվականի հունվարի 19-ին ստորագրել է 2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու  մասին հրամանը։

Հրամանով սահմանվել է․  

Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում (բացառությամբ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) 2018 թվականի ընթացքում սահմանել արդյունագործական որսի հետեւյալ կենդանատեսակները եւ դրանց չափաքանակները.

Կարաս` ջրային բոլոր տարածքներում անսահմանափակ,

խեցգետին` Սեւանա լճում մինչեւ 500 տոննա,

սույն կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերով չսահմանված կենդանատեսակների կամ տարածքների դեպքում արդյունագործական որսն իրականացնել բնության մեջ առկա բնական կենդանական պաշարների հաշվառման տվյալների հիման վրա՝ հաշվի առնելով դրանց օգտագործման գիտականորեն հիմնավորված թույլատրելի չափաքանակները:

Սահմանել, որ`

ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսն արգելվում է իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս եւ ցանցավանդակի չափը 100 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 50 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր),

խեցգետնի ձվադրման եւ բազմացման ժամանակահատվածում Սեւանա լճում խեցգետնի որսը ժամանակավորապես դադարեցվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանի:

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին`

կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս հիմք ընդունել սույն հրամանի 1-ին կետում նշված չափաքանակները եւ 2-րդ կետով նախատեսված բնության մեջ առկա բնական կենդանական պաշարների հաշվառման տվյալների հիման վրա  գիտականորեն հիմնավորված թույլատրելի չափաքանակները:

Սեւանա լճում իշխան եւ սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում` ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով, կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել մինչեւ 2018 թվականի նոյեմբերի 20-ը,

կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերում նախատեսել դրույթ, համաձայն որի` կենդանական պաշար օգտագործողը պարտավորվում է սույն հրամանի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամանակահատվածում դադարեցնել Սեւանա լճում  խեցգետնի որսը,

կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերում նախատեսել դրույթ, համաձայն որի` կենդանական պաշարների օգտագործման պայմանագրով նախատեսված կենդանատեսակների քանակության 10-12 %-ի չափով վճարվում է բնօգտագործման վճար` տվյալ ջրային տարածքում հնարավոր այլ ձկնատեսակներ որսալու համար:

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության     աշխատակազմի բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին առաջարկել`

 1) սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել սույն հրամանի 1-ին կետով սահմանված տարածքներում,

2) ուժեղացնել վերահսկողությունն իշխան, սիգ եւ կողակ ձկնատեսակների ապoրինի որսի եւ վաճառքի կանխարգելման ուղղությամբ` համագործակցելով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ: