Փետրվարի 2-9-ը Լոս Անջելեսում կանցկացվի հայկական եւ մեքսիկական մշակույթի շաբաթ։ Բացման արարողությունը կանցկացնեն Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Մոնիկա Ռոդրիգեսը եւ Փոլ Կրեկորյանը։

Լոս Անջելեսում ապրում են Հայաստանի սահմաններից դուրս գտնվող մեծաքանակ հայեր, իսկ մեքսիկացիները շուրջ 3,5 միլիոն են, հաղորդում է Massis Post-ը։  Հայկական եւ մեքսիկական ծագմամբ ամերիկացիները մեծ ներդրում են ունեցել քաղաքի տնտեսական եւ մշակութային կյանքում։

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը եւ Լոս Անջելեսում Մեքսիկայի գլխավոր հյուպատոս Կարլոս Էուժենիո Գարսիա դե Ալժա Սեպեդան փետրվարի 2-ին ներկա կգտնվեն մշակութային շաբաթվա բացման արարողությանը։