ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն  այսօր Ալմաթիում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետները  հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող  մի շարք հարցեր են քննարկել,  անդրադարձել երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներին, տնտեսական կապերի զարգացմանը, ներդրումային ծրագրերի իրականացման հարցերին: