Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն  առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովի հետ:

Վարչապետները Հայաստանի եւ Ուզբեկստանի միջեւ առեւտրատնտեսական կապերի խորացման հարցեր են քննարկել՝ երկուստեք ընդգծելով գործարար կապերի հաստատման կարեւորությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ակտիվացմանն ուղղված քայլերի իրականացումը: Նշվել է, որ առեւտրատնտեսական համագործակցության խորացման հարցերը լինելու են երկկողմ միջգերատեսչական խմբի գործունեության առանցքում: 

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: