Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է Հունվարի 29-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների շաբաթական ամփոփ տվյալները։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 87,021,066 ԱՄՆ դոլար  480.13դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել  106,063,477 ԱՄՆ դոլար 481.38 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 6,500,000 դոլարի առք եւ վաճառք 480.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,934,466 եվրո 595.26 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 20,588,128 եվրո 598.68 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 848,860,184  ՌԴ ռուբլի 8.50 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 385,193,263 ՌԴ ռուբլի 8.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Հունվարի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 54.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 56.8 մլն ԱՄՆ դոլար: