«Գահերի խաղը» հեռուստասերիալի նոր ութերորդ եթերաշրջանում Սթարքերի տան ներկայացուցիչներին վիճակված է զրկվել իրենց տոհմական Վինթերֆել ամրոցից, որը Հյուսիսի կենտրոնում է գտնվում ու դրա մայրաքաղաքն է, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Սյուժետային նման շրջադարձի մասին է վկայում մի սիրողական տեսագրություն, որն այս շաբաթ նկարահանել էր հյուսիսիռլանդական Անտրիմ կոմսության բնակիչներից մեկը , որտեղ էլ հենց անցնում են սերիալի նկարահանումները, այս մասին ուրբաթ հայտնել է ABC հեռուստաալիքը։

Տեսագրությունում, որը հրապարակվել է համացանցում, երեւում է մեծ հրդեհ, որը կլանել է ամրոցի դեկորացիաները մթնշաղին։ Տեղի բնակիչները կարծելով, թե դա իրական հրդեհ է, հրշեջ ծառայություն են զանգահարել։ Հյուսիսային Իռլանդիայի հակահրդեհային ծառայությունը հաստատել է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 31-ին ու չի պահանջել հրշեջների միջամտությունը։

Տեղի լրատվամիջոցներն իմացել են, որ հրդեհից առաջ այնտեղ նկարահանվում էր մարտի տեսարան՝ 400-500 ստատիստների մասնակցությամբ։ HBO հեռուստաալիքը չի պատասխանել լրագրողների հարցերին։ «Մենք երբեք չենք մեկնաբանում պապարացիների լուսանկարները կամ տեսագրությունները»,- հայտնել է հեռուստաալիքը։