NASA-ի տիեզերագնացներ Ջոզեֆ Ակաբան եւ Ռիկի Արնոլդը  կյանքի կկոչեն 32 տարի առաջ Challenger մաքոքի անձնակազմի հետ զոհված ամերիկացի ուսուցչուհի Քրիստա Մակոլիֆի երազանքը, Միջազգային տիեզերական կայանում նրանք կանցկացնեն պարապմունքներ, որոնք ուսուցչուհին ցանկանում էր կազմակերպել իր աշակերտների համար,հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Challenger նավի հիշատակի կենտրոնի նախագահ Լենս Բուշը պատմել է, որ խոսքը ֆիզիկայի պարապմունքների մասին է, այդ թվում՝ ջրի եռման եւ սառման, Նյուտոնի օրենքների մասին։  

Մակոլիֆը հաղթել էր համազգային մրցույթում եւ պիտի դառնար տիեզերք ուղեւորված առաջին ուսուցչուհին։ Սակայն 1986 թվաակնի հունվարի 28-ին Challenger տիեզերանավը թռիչքի 73-րդ րոպեին վթարի էր ենթարկվել։