Նյու  Յորքում ՄԱԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին ընդգծել է միջազգային կազմակերպությունների սերտ համագործակցության շարունակման կարեւորությունը՝ հատկապես ձգձգվող հակամարտությունների հարցում:

ՄԱԿ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակն էր, մասնավորապես, առաջնահերթ խնդիրների շուրջ հետագա համագործակցության համար ասպարեզների հետազոտման հնարավորությունը: Հատուկ ուշադրություն է հատկացվել այն խնդիրներին, որոնք կապված են Ուկրաինայի ճգնաժամի, Հարավային Կովկասում չկարգավորված հակամարտությունների, Կենտրոնական Ասիայի եւ Հարավարեւելյան Եվրոպայի իրադարձությունների, ինչպես նաեւ հումանիտար խնդիրների, ներգաղթի եւ ահաբեկչության հարցերի հետ: